«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը ելույթ է ունեցել Փաստաբանների հայկական ասոցիացիայում

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալը ելույթ է ունեցել Փաստաբանների հայկական ասոցիացիայում
28.04.2019 | 15:46

ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը ելույթ է ունեցել Ամերիկայի Փաստաբանների հայկական ասոցիացիայում:


Ռոզենշտայնը պատմել է իր հայազգի կնոջ մասին ու հավելել. «Երբ ես 1988-ին հանդիպում էի Լիսայի հետ, նրա որոշ ազգականներ ինձ համարում էին «օտար», ում խորթ է իրենց մշակույթը: Բայց վերջերս իմ ընկերներից մեկը, ինձ ներկայացնելիս, ասաց, թե ես «հայ եմ իմ կամքով»: Ռոզենշտայնը նաև անդրադարձել է 2016-ի ամերիկյան նախագահական ընտրությունների վրա ազդելու հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը. «Եզրակացությունը հետևյալն է՝ կան համոզիչ փաստեր, որ ռուսական գործակալները կոտրել են ամերիկյան համակարգիչները և մոլորեցրել ամերիկյան քաղաքացիներին, և դա ընդամենը այսբերգի կատարն է»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ