«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆելիքս Ցոլակյան. Այսօր ազատ են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև պաշտոնյաները

Ֆելիքս Ցոլակյան. Այսօր ազատ են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև պաշտոնյաները
28.04.2019 | 15:50

Երկու տասնամյակ բարձր պաշտոններ զբաղեցրած Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի համար անցած մեկ տարվա ամենամեծ ձեռքբերումը ազատությունն է: Քաղաքացու օրը Գյումրիում նշող պաշտոնյան կարծում է՝ այսօր ազատ են ոչ միայն քաղաքացիները, այլ նաև պաշտոնյաները:

«Մարդը ազատության շունչ է զգացել և էդ ազատությունը ամենակարևորն է, որ ունենք», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նա: «Չինովնիկն է ազատություն ստացել՝ էն որ չէր կարող իր վերադասի հետ խոսելիս հանկարծ իր կարծիքը փորձեր ասել, էսօր կարող է նաև ըմբոստանալ, հիմնավորել, բանավիճել»: Ցոլակյանն ասում է՝ տարվա բոլոր օրերն էլ քաղաքացունը պետք է լինեն, բայց այն առանձին տոն սահմանելով՝ արժևորում են քաղաքացուն:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ