«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վանաձորում տոնել են քաղաքացու օրը

Վանաձորում տոնել են քաղաքացու օրը
28.04.2019 | 15:52

Երեկ առավոտից Վանաձորի գլխավոր փողոցը փակ էր։ Կենտրոնական հրապարակում երեկոյան համերգին էին պատրաստվում, ջահելները գնդակ խաղում։ Փողոցի ողջ երկայնքով զբոսանք էր, տեղ-տեղ ցուցահանդես, երգ ու պար։


Առավոտյան տեղի ունեցավ նաև հանրային քննարկում։ Բանախոսները քաղաքացիական ակտիվիստներ ու պաշտոնյաներ էին։ Հարցուպատասխանով միմյանց լավ քաղաքացի լինելու կոչեր արեցին։ Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը քաղաքացիական ակտիվության իր առաջին քայլերը հիշեց․ 18 տարեկանում Մաշտոցի պուրակի համար պայքարից է սկսել. «Երբ հասա Մաշտոցի պուրակ, այն պահն էր, երբ մի աղջիկ պառկել էր բետոնի շաղախ պտտող մեքենայի տակ ու ասում էր՝ դուք էստեղ բետոն կլցնեք, բայց միայն ինձ վրա: Այդ ժամանակ ես հասկացա, որ ամեն սանտիմետր քառակուսին իմ սեփականությունն է»:
Պատգամավորը համեմատեց հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյաներին ու քաղաքացիներին։ Ընդգծեց՝ մեկ տարի առաջ հսկայական պատնեշ կար նրանց միջև։ «Փորձում ենք ջարդել այդ պատը», - ասաց Մկրտչյանը։ Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, ով տարիներ շարունակ եղել է բնապահպանական պայքարների կիզակետում, խոսեց Լոռու մարզի հանքարդյունաբերության հետևանքով քաղաքացիների զրկանքներից, նախորդ տասնամյակներում մաքուր բնության համար պայքարելու սահմանափակ իրավունքներից. «Այս մարզում ամենաշատն են մարդիկ զրկվել իրենց ապրուստի միջոցներից: Շատերդ գիտեք հենց Թեղուտի օրինակը, երբ մարդիկ ուղղակի զրկվեցին իրենց հողերից»:


Քաղաքացիներից մեկը Վանաձոր այցելած պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին ասաց՝ պատահաբար հանդիպած զինծառայողներից տեղեկացել է, որ դեռևս ծնողները ներքնազգեստ են ուղարկում զորամասեր, երբ երկրի ղեկավարը հակառակ հայտարարությունն է արել։ Փոխնախարարը, ում որդին ևս այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում, հակադարձեց․ «Եթե նախկինում զինվորները շաբաթը մեկ անգամ ստանում էին մեկ կոմպլեկտ անորակ ներքնազեստ, այսօր անհամեմատ որակյալ է, իսկ բոլոր զորամասերում լվացքի մեքենաներ կան։ Բայց խնդիր կա նույն զինվորների մոտ, որ չեն ուզում միևնույն լվացքի մեքենայի մեջ իրենց լվացքը, ներքնաշորերը լվալ: Հարցի լուծումը ո՞րն է, ստիպել, որ ինքը դա անի՞: Չեմ կարող ուղղակի պատկերացնել: Հետո էլ պիտի խոսենք, որ մարդու իրավունքնե՞ր են խախտվում»: ՊՆ փոխնախարարի խոսքով զորամասերում մաշկային հիվանդություն ունեցող զինծառայողները մեկուսացվում են և նրանց հագուստը նույն լվացքի մեքենաներում չեն լվացվում։

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ