Համացանցի օգտատերերին զայրացրել է «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի ռուսական տարբերակի վեցերորդ եթերաշրջանում երգչուհի Ալսուի 10-ամյա դստեր՝ Միկելլա Աբրամովայի հաղթանակը: Նախագծում նրա հաղթանակը «վաճառված» են անվանել, իսկ նրա ելույթները՝ խայտառակություն: Հեռուստադիտողները մեկնաբանություններ են թողել YouTube-ում տեղադրված տեսագրությունների տակ: «Սիրտս ցավում է մյուս երեխաների համար: Հերթական անգամ հաղթեց գումարը»,- գրել է օգտատերերից մեկը: «Խայտառակություն, դեռ երբեք մանկական «Ձայն»-ում այսպես չէր հաղթել գումարը»,- գրել է մեկ այլ օգտատեր: «Ուզում ես ուղղակի հայհոյել: Ինչպե՞ս կարելի է տաղանդավոր երեխաներից գողանալ հաղթանակը»,- գրել է մեկ ուրիշը: Մի օգտատեր էլ գրել է. «Այսօր Ալսուի ընտանիքը գնեց «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի հուղարկավորությունը»:
Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ 6» հեռուստանախագծի մարզիչներից մեկը՝ Վալերի Մելաձեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել մրցույթի եզրափակիչ արդյունքները, որոնք դժգոհությունների ալիք են բարձրացրել: ««Ձայնը» նախագիծն անցել է, բայց նստվածքը մնացել է: Անշնորհակալ գործ է վերանայել արդյունքները, բայց և այնպես հուսով եմ, որ Առաջին ալիքը կանի դա, և կամ կցրվեն կասկածները, կամ կվեանայվեն քվեարկության արդյունքները»՝ սոցցանցում գրել է երգիչը։ Առաջին ալիքը հայտնել է, որ վերահաշվարկ կիրականացնի՝ հաշվի առնելով, որ օպերատորները որոշ խախտումներ են նկատել: Նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։