Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա տիկինը՝ Ակիեն, ԱՄՆ նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, հատուկ տեսակի կանաչ թեյ և սպասք են նվիրել ծննդյան կապակցությամբ: Դոնալդ Թրամփը, Աբեից նվեր ստացել է մարգարտյա ճարմանդներ: Ապրիլի 27-ի առավոտյան Աբեն և Թրամփը գոլֆ են խաղացել, իսկ ապրիլի 26-ին հանդիպել են Սպիտակ տանը և քննարկել միջազգային հարցեր: