«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Շոտլանդիայում աճում է Միացյալ Թագավորությունից դուրս գալու աջակցությունը

Շոտլանդիայում աճում է Միացյալ Թագավորությունից դուրս գալու աջակցությունը
28.04.2019 | 16:04

Շոտլանդիայի 49%-ը պատրաստ է աջակցել Շոտլանդիայի՝ Միացյալ Թագավորությունից դուրս գալուն։ Սա վերջին չորս տարվա առավելագույն ցուցանիշն է՝ գրում է Reuters-ը: YouGov-ի հարցումը ցույց տվեց, որ Շոտլանդիայի 53%-ի կարծիքով՝ առաջիկա 5 տարում չպետք է անցկացվի անկախության որևէ հանրաքվե: Միևնույն ժամանակ, Շոտլանդիայի առաջին նախարար և ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստուրգենը պնդում է, որ մինչև 2021-ը հանրաքվե կանցկացվի: 2018 թ. հունիսին անցկացված վերջին հետազոտության համաձայն, Շոտլանդիայի 45%-ը ցանկանում էր առանձնանալ Մեծ Բրիտանիայից:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ