Ուկրաինայի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ՌԴ նախագահի երեկվա հայտարարությանը, թե Կրեմլը քննարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին պարզեցված կարգով ռուսական անձնագիր տալու հնարավորությունը: «Ուկրաինացիները գիտեն՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի»՝ Ֆեյսբուքում գրել Զելենսկին՝ թվարկելով. «Դա նշանակում է ազատազրկվել՝ խաղաղ ցույցերի համար, չունենալ ազատ ու մրցակցային ընտրություններ ու զրկված լինել մարդու հիմնարար ազատություններից ու իրավունքներից»: Հեռակա դիմելով ՌԴ իշխանություններին՝ Զելենսկին նշել է՝ պատրաստ է բանակցությունների «նորմանդյան քառյակի ձևաչափով», և առաջարկել գերիների փոխանակում՝ բոլորին բոլորի դիմաց սկզբունքով:
ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել՝ Ուկրաինայի արևելյան շրջանների՝ ռուս անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի և Լուգանսկի բնակիչներին ռուսական անձնագիր տրամադրելու մասին: Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել էին այդ քայլը, և Պուտինը չէր բացառել, որ արտոնությունը կարող է տրվել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին: