Ապրիլի 29-ին Աֆղանստանում կգումարվի Լոյա Ջիրգա՝ տարեցների, ուսյալ կրոնավորների և հասարակության հարգանքը վայելող աֆղանների ավանդական խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող խաղաղարար գործողությունները։ Ենթադրվում է, որ Լոյա Ջիրգային կմասնակցի ավելի քան 2000 մարդ Աֆղանստանի ողջ տարածքից։ Նախագահ Աշրաֆ Ղանիի հատուկ հանձնարարություններով դեսպան Օմար Դաուձայը հայտարարել է, որ Լոյա Ջիրգան հող կնախապատրաստի Թալիբանի հետ «ներաֆղանական բանակցությունների համար»։ Աֆղանստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև Գլխավոր գործադիր Աբդուլլա Աբդուլլան, հրաժարվել են մասնակցել քառօրյա խորհրդաժողովին։ Դաուձայն ասել է, որ այս պահին քննարկում են Աբդուլլայի և մյուսների հետ, որ մասնակցեն հավաքին և ներկայացնեն կառավարության դիրքորոշումը Թալիբանի հետ սպասվող բանակցություններից առաջ։