«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իսպանական Վիլյարոյա համայնքի բոլոր բնակիչները քվեարկել են մեկ ու կես րոպեում

Իսպանական Վիլյարոյա համայնքի բոլոր բնակիչները քվեարկել են մեկ ու կես րոպեում
28.04.2019 | 22:07

Իսպանիայի Ռիոխա ինքնավար համայնքի Վիլյարոյա բնակավայրի բոլոր բնակիչների՝ խորհրդարանական ընտրություններում քվեարկության համար մեկ ու կես րոպե է պահանջվել՝ հաղորդում է EFE գործակալությունը: Ավանում 6 մարդ է բնակվում՝ 35-72 տարիքի սահմաններում: Նրանցից երկուսն ընդգրկված են ընտրական հանձնաժողովի կազմում: Վիլյարոյայի վարչակազմի ներկայացուցիչ Կլառա Մարտինեսի խոսքով՝ 2015-ի ընտրությունների համեմատ՝ ուշացրել են կես րոպեով, քանի որ ստիպված են եղել հեռախոսով զեկուցել և ընտրատեղամասը փակելու թույլտվություն խնդրել նահանգի ղեկավարությունից:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ