Ղազախստանի «Ազգային ժողովրդագրություն» հասարակական միավորումը առաջադրել է Ժումաթայ Ալիևի թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հայտնել է ԿԸՀ մամլո ծառայությունը։ Թեկնածուների առաջադրումը կավարտվի կիրակի, տեղի ժամանակով 18:00-ին: Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում կանցկացվեն հունիսի 9-ին, առաջադրվել է 9 թեկնածու։