«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրացական բուհերի դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում

Վրացական բուհերի դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում
28.04.2019 | 22:09

Վրաստանը դառնում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամ, որոշումը կայացվել է Տալինում օգոստոսի 25-ին կայացած ENQA-ի 9-րդ ամենամյա ֆորումի ժամանակ: Այսուհետ վրացական բուհերի դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում՝ նշված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունում:


Վրաստանի կրթության նախարարությունը ENQA-ին անդամակցության հայտի համար դիմել էր փետրվարին: Վրաստանը պաշտոնապես դառնալու է ասոցիացիայի անդամ մի շարք տեխնիկական ընթացակարգեր անցնելուց հետո: Դա տեղի կունենա ENQA-ի՝ այս տարվա աշնանային նստաշրջանից հետո:


«Միությանն անդամակցությունը նշանակում է, որ Վրաստանում գործող բուհերի գնահատման չափանիշները և ընթացակարգերը կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին և ընթացակարգերին: Ապագայում դա կնշանակի վրացական բուհերի մրցունակության բարձրացում և միջազգային ճանաչում»,- հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Բաթիաշվիլին:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ