«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

The National Interest-ը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին «հաշտեցնելու» միջոցի մասին

The National Interest-ը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին «հաշտեցնելու» միջոցի մասին
28.04.2019 | 22:10

ԱՄՆ-ը կարող է ժամանակավոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու համար՝ գրում է The National Interest-ը: Վաշինգտոնի շահերից է բխում կոալիցիայի ստեղծումը ընդդեմ Պեկինի, իսկ Ռուսաստանին ավելի հատուկ է մերձեցումը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, քան Չինաստանի: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ցանկացած որոշում կպահանջի ընդունել, որ Ղրիմն այլևս չի դառնա ուկրաինական: Բացի այդ, ԱՄՆ-ը կարող է առաջարկել դադարեցնել «ՆԱՏՕ-ի զավթումը»: Մոսկվան, իր հերթին, կարող է դադարեցնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին աջակցությունը: ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնագիրը չի հարթի բոլոր հակամարտությունները, սակայն երկու երկրների միջև շփումները կնորմալանան՝ ասվում է հոդվածում: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը RT-ին հայտնել է, որ գոյություն ունեն մեծ թվով համաշխարհային խնդիրներ, որոնք և ռուսական, և ամերիկյան կողմը կարող են լուծել համատեղ ջանքերով: Նրա խոսքով՝ դրանցից է Աֆղանստանում իրավիճակի կարգավորումը:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ