«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաների Զատիկը

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաների Զատիկը
28.04.2019 | 22:11

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է այն հավատացյալներին, որ ապրիլի 28-ին նշում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը: «Արևելյան եկեղեցիների մեր եղբայրներին ու քույրերին, որոնք հուլյան տոմարով նշում են Զատկի տոնը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, ուղղում եմ իմ սրտագին շնորհավորանքները։ Հարություն առած Տերը թող նրանց լցնի լույսով և խաղաղությամբ»,- հայտարարել է Հռոմի պապը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտից հետո շնորհավորելով «բոլոր արևելյան կաթոլիկների և ուղղափառների» Զատիկը։

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ