«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ում 20 տարի առաջ գողացված 400 տարեկան Աստվածաշունչը գտնվել է Հոլանդիայում

ԱՄՆ-ում 20 տարի առաջ գողացված 400 տարեկան Աստվածաշունչը գտնվել է Հոլանդիայում
29.04.2019 | 13:50

Հոլանդիայի Լեյդեն քաղաքում գտնվել է ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքի Կարնեգի գրադարանից գողացված 400 տարեկան Աստվածաշունչը՝ գրում է The New York Times-ը: Սուրբ գրքի հետ անհետացել էին նաև այլ ցուցանմուշներ՝ 8 մլն դոլար գնով: Գողությունը կատարվել էր 20 տարի առաջ, պարզել էին 2017-ին, պաշտոնապես հայտարարել 2018-ի մարտին: Աստվածաշունչը գնել էին 1200 դոլարով` չկասկածելով, որ որոնվում է: Հոլանդիայի թանգարանի տնօրեն Ջերեմի Բենգսը կապ է հաստատել ԱՄՆ-ի գործընկերների հետ և տեղեկացրել գրքի մասին: Սուրբ գիրքը կվերադարձվի ԱՄՆ:

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ