«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պրիգոժինը՝ ի պաշտպանություն Ալսուի դստեր

Պրիգոժինը՝ ի պաշտպանություն Ալսուի դստեր
29.04.2019 | 13:51

Ռուսական էստրադայի հայտնի երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանում հաղթանակ տոնել հայտնի երգչուհի Ալսուի դուստրը` Միկելլա Աբրամովան: Պրիգոժինը Ինստագրամի իր էջում գրել է. «Միկելլայի օգտին քվեարկել են Ալսուի երկրպագուները, որ շատ են: Բացի այդ, նրան աջակցում էին երգչուհու ընկերներն ու գործընկերները, որ առավելություն տվեց աղջկան: Սակայն դրանում ոչ ոք մեղավոր չէր` ոչ Միկելլան, ոչ նրա ծնողները, ոչ էլ Առաջին ալիքը: Հաղթանակն անսպասելի էր նույնիսկ Միկելլայի համար: Չի կարելի ասել, թե նա մյուս մասնակիցներից վատն էր: Բոլոր երեխաներն էլ տաղանդավոր էին:
Սարսափելի է, երբ երեխաների շուրջ սկանդալ է ստեղծվում: Խնդրում եմ, դադարեք թունավորել Միկելլայի կյանքը: Յուրաքանչյուր հեռուստանախագիծ բիզնես է մեծերի համար և ծնողները, որ իրենց երեխաներին մրցույթի են ուղարկում, պետք է գիտակցեն դա: Երեխաները մաքուր, պարզ էակներ են, չի կարելի հոգեբանական խնդիրներ առաջացնել այդ տարիքում»,- գրել է Պրիգոժինը:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ