«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Շրի Լանկայում կարգելվեն երեսը ծածկող զգեստները

Շրի Լանկայում կարգելվեն երեսը ծածկող զգեստները
29.04.2019 | 13:55

Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան կզղում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո օրենք է ստորագրել, որով արգելում է կրել երեսը ծածկող զգեստներ: Նախագահը որոշումը կայացրել է անվտանգության նկատառումներից ելնելով, որ իրավապահ մարմինների աշխատանքը հեշտանա: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 29-ին: Ապրիլի 21-ին Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 250-260 մարդ է սպանվել, նրանց թվում՝ 40 արտասահմանցի: Ահաբեկչություններից օրեր անց պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ