«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում

Հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում
29.04.2019 | 13:58

«Սիրիայի հյուսիսում Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել, առաջին անգամ՝ ներքաղաքական պատերազմի ութ տարիների մեջ», - հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ Սիրիայի քաղացիական պատերազմին հետևող Syrian Civil War Map-ը փոխանցում է, որ զորախմբում մոտ հինգ տասնյակ զինվոր կա: «Մենք կշարունակենք մեր նահատակների ճամփան և կպայքարենք այնքան, մինչև էթնիկ բոլոր խմբերը Սիրիայի հյուսիսում և արևելքում կլինեն ազատ և կստեղծեն ապակենտրոնացված Սիրիա,- ՝ հայտարարել է զորախմբի հրամանատար Մասիս Մութանյանը։- Ժամանակն է, որ Սիրիայում ստեղծվի իրական հայկական զորախումբ»:
2011-ից շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի հայկական համայնքը հիմնականում չեզոքություն էր պահպանում, տեղի հայերը գնահատական չէին տալիս ներքաղաքական ճգնաժամին, խոսելիս էլ զգուշավորությամբ աջակցում էին նախագահ Ասադին: Հայկական զորախումբը հիմա հանդես է գալու Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի շարքում, ըստ փորձագետների, քրդերը հատուկ ուղերձ են հասցեագրում Սիրիայի նախագահին: «Մոբիլիզացնելով հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը փոխանցում են Ասադին, որ մտադիր են մնալ են այդ տարածքներում, և Սիրիայի ամենաառանցքային համայնքներից մեկը ճանաչում է այդ փաստն ու միանում Սիրիայի դեմոկրատական ուժերին», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի փորձագետ Նիկոլաս Հերասը:


Քրդերի հրամանատարության տակ գործող դաշինքը, որի շարքերում արաբներ, ասորիներ ու այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան, մի քանի տարի է՝ Արևմուտքի աջակցությամբ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Վերջին հաղթանակը արձանագրվեց անցած ամիս, հաղորդվեց, որ քրդերին հաջողվել է ազատագրել ահաբեկչական խմբավորման միջնաբերդը համարվող Բաղոուզ բնակավայրը: Առաջխաղացումը որքան ոգևորիչ էր արևմտյան դաշնակիցների համար, նույնքան մտահոգեց Թուրքիային, որը զգուշանում է իր սահմանի մոտ ամրապնդվող քրդական ներկայությունից: Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցությանը հարող ահաբեկիչներ և պնդում, թե երբեք չի հաշտվի նրանց ներկայության հետ իր սահմանների մերձակայքում:


The Washington Post-ը գրել էր, որ վերջին օրերին ամերիկացի ու թուրք զինվորականները քննարկել էին քրդական բնակավայրերի մոտ՝ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը, սակայն համաձայնության չէին եկել՝ խոր տարաձայնությունների պատճառով: «Այս պահի դրությամբ, կողմերից որևէ մեկը չի համաձայնում զիջումների գնալ, քանի որ թե Թուրքիան, թե Սիրիայի քրդական ուժերը իրավիճակը դիտարկում են կենաց-մահու պայքար», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Նիկոլաս Հերասը:
Քրդական ռազմական դաշինքի կազմում հայկական զորախումբը իր երդման արարողությունը կազմակերպել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ