«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալլա Պուգաչովան վերականգնում է արդարությունը

Ալլա Պուգաչովան վերականգնում է արդարությունը
29.04.2019 | 13:59

«Ձայն։ Երեխաներ» նախագծի սկանդալային եզրափակիչը դեռ քննարկումների կենտրոնում է։ Հեռուստաշոուում հաղթել է երգչուհի Ալսուի դուստրը՝ Միքայելա Աբրամովան։ Հեռուստադիտողը չի համաձայնել՝ հայտարարելով, որ աղջնակն առաջինն է դարձել շոու բիզնեսում մոր կապերի շնորհիվ։ Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էրնստը խոստացել է հետաքննություն անցկացնել։


Մաքսիմ Գալկինն առաջիններից մեկն է սոցցանցերում վրդովվել հեռուստաշոուի արդյունքներից։ «Կարծում եմ՝ արժանի հաղթող կլիներ Էրժան Մաքսիմը, Անաստասիա Իվանովան կամ Նինո Չեսները։ Նրանք ֆանտաստիկ բնական ձայներով երեխաներ են։ Ես ցնցված եմ այդպիսի արդյունքից։ Առաջին անգամ եմ այսպիսի տրամադրությամբ ավարտում «Ձայն»-ի դիտումը»,-Instagram-ի իր էջում գրել է նա։ Գալկինը հավելել է, որ հեռուստաշոուի մասնակից Մաքսիմ Էրժանն իր ձայնով նվաճել է անգամ Ալլա Պուգաչովային, որ հաղորդագրություններ է ուղարկել հաջակցություն տղայի։


Շաբաթ օրը Ալլա Պուգաչովան անձամբ է մխիթարել երեխաներին, որ պարտվել են Ալսուի դստերը։ Պուգաչովան 4 երեխաների Ռուբլյովկայի էլիտար ռեստորաններից մեկն է հրավիրել։ Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ երգչուհու հետ հանդպիման ժամանակ նկատել են Նինո Չեսներին և Ռոբերտ Բագրատյանին։
Երգչուհին յուրաքանչյուր երեխայի հանձնել է «Ալլա Պուգաչովայի ոսկե աստղ» մրցանակը։ Նա այդ մրցանակը սահմանել է 2005-ին և հանձնում է երիտասարդ տաղանդներին, ճանաչում գտած երաժիշտներին, եթե հավանում է նրանց արվեստը:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ