Washington Post-ը և ABC News-ը հեռախոսով հարցում են անցկացրել կուսակցության անդամների և նրա կողմնակիցների շրջանում՝ ապագա մրցավազքի հնարավոր առաջատարներին բացահայտելու համար: Հարցմանը մասնակցել է 1001 մարդ: 17%-ն ասել է, որ կաջակցի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Բեռնի Սանդերսն ունի 11%: Մյուս դեմոկրատների օգտին արտահայտվել են 5%-ը: Հարցման սխալի աստիճանը՝ 3.5% է: Առաջիկա ընտրությունների վերաբերյալ ևս մեկ հարցում է անցկացրել The Hill-ը: Ջո Բայդենին ավելի շատ քաղաքացիներ կաջակցեն, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին:ԱՄՆ նախագահական ընտրությունները 2020-ի նոյեմբերին են: