«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը կաջակցի Թուրքիայում հայերի ցեղասպանության բանաձևի ընդունմանը

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը կաջակցի Թուրքիայում հայերի ցեղասպանության բանաձևի ընդունմանը
29.04.2019 | 14:01

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Ադամ Շիֆն ապրիլի 26-ին հանդիպել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդին: Հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանատանը երեկույթի ընթացքում: Կոնգրեսմենի և դեսպանի զրույցը կենտրոնացած է եղել երկկողմ համագործակցության և Կալիֆոռնիայում Սաուդյան Արաբիայից ներդրումներին: Հանդիպմանը քննարկվել է նաև Ադամ Շիֆի 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևը: Սաուդյան Արաբիայի դեսպանը համաձայնել է աջակցել Կոնգրեսում բանաձևի խթանմանը: Արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդին նշել է, որ «Օսմանյան կայսրության ժամանակ Սաուդյան Արաբիան նույնպես ուժեղ ճնշման տակ է գտնվել և այդ ժամանակահատվածի հետ կապված ոչ մի հաճելի հիշողություններ չկան»: «Մեր երկրի համար միշտ էլ առաջնահերթությունը եղել է մարդու իրավունքների պաշտպանությունը: Պատմական իրադարձությունների հետաքննությունը յուրաքանչյուր ազգի իրավունքն է, և ոչ ոք չպետք է անհանգստանա, երբ ճշմարտությունն ի հայտ գա»,- ասել է դեսպանը: Զրույցի ավարտին նա ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման գործարքի չեղարկումը «մեծ քայլ» է անվանել, որը կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի լիցքաթափմանը:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ