Նորվեգիայում ` Ինգոյա կղզու ափերի մոտ, ձկնորսները տարօրինակ «հանդերձով» կետ են նկատել: Այդ մասին տեղեկացնում է «Московский комсомолец»-ը:
Պարբերականը գրում է, որ նրանք կետի վրա «GoPro»-ի տեսախցիկ են նկատել` «Սանկտ Պետերբուրգի արտադրանք» գրությամբ:
Ձկնորսները կարողացել են հանել սպիտակ կետին ամրացված տեսախցիկը, ինչից հետո ձուկը, հանգիստ լողալով, հեռացել է:
Տարօրինակ երևույթը զարմացրել է թե՛ ձկնորսներին, թե՛ անվատանգության մասնագետներին: Նրանց մի մասը համոզված է` կետի վրա տեղադրված տեսախցիկը ծովային կյանքը տեսանկարահանելու համար է, մյուս մասն, առաջնորդվելով ազգային անվտանգության շահերից, հավաստիացնում է` կետը Ռուսաստանի կողմից ուղարկված լրտես է: