«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեզ անհանգստացնում է էլեկտրոնային գնումների ընթացքում քաղաքացիների բիոմետրիկ տվյալների անվտագության ապահովումը. Կ. Վարդանյան

Մեզ անհանգստացնում է էլեկտրոնային գնումների ընթացքում քաղաքացիների բիոմետրիկ տվյալների անվտագության ապահովումը. Կ. Վարդանյան
29.04.2019 | 22:54

ՀՀ ֆինանսների նախարարությունում, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿ ներկայացուցիչների հետ, տեղի է ունեցել քննարկում գնումների համակարգի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գնումների համակարգի, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության գնումների մասով ԱՏՁՄ ՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունները։

Փոխնախարար Կարեն Բրուտյանը նշել է, որ պետությունը որպես գնորդ կոնկրետ խնդիր է լուծում՝ արժեք փողի դիմաց. «Այսինքն՝ պետությունը, հանդես գալով որպես գնորդ, պետք է տեղի ունեցող գործարքների արդյունքում ստանա համարժեք ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ»։

Բրուտյանի խոսքով՝ Հայաստանն ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրի անդամ երկիր է, ինչը տեսականորեն նշանակում է, որ գործող կագավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։

«Դա շատ լավ է, սակայն ոչ բավարար․ որպեսզի համապատասխանությունը անվանական չլինի, մենք պետք է իրականության մեջ ապահովենք գնման գործարքների արդյունավետությունը, օգտավետությունը և խնայողաբար լինելը», - շեշտել է Բրուտյանը։

Ըստ նախարարի առաջին տեղակալի՝ նախանշված խնդիրը լուծելու համար համակարգը պետք է մշտապես արդիական լինի՝ ժամանակի և իրականության պահանջներին արձաքանքող, ուստի պետք է պարբերաբար բացահայտել առկա խնդիրները և դրանց տալ համարժեք լուծումներ։ Այս գործընթացում նշանակալի է հասարակական հատվածի, մասնավորապես մասնագիտացված միավորումների հետ համագործակցությունը՝ վերջիններիս մասնագիտական կարողությունների օգտագործումը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ առաջարկները հիմնված են վերջին տարիների ընթացքում առկա խնդիրների ուսումնասիրությունների վրա:

«Մեզ մասնավորապես անհանգստացնում է ոչ միայն գնումների գործընթացը, այլ էլեկտրոնային գնումների ընթացքում ՀՀ քաղաքացիների բիոմետրիկ տվյալների անվտագության ապահովումը և առհասարակ ազգային անվտանգության խնդիրները։ Հատկապես կարևորում ենք էլեկտրոնային կառավարման հետ կապված գնումները։ Մեր հանդիպումն ու համագործակցությունը, կարող է արդյունավետ է լինել հատկապես հաշվի առնելով մեր փորձը պետական մարմինների հետ համագործակցության օրինակով ՝ 2009 թվականից ի վեր Միության և մաքսային ու հարկային մարմինների հետ համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը», - նշել է Կ. Վարդանյանը:

Քննարկման արդյունքում որոշվել է․
1․ գնումների համակարգի վերաբերյալ ԱՏՁՄ ՀԿ-ի առաջարկները ներկայացնել նաև պատկան այլ մարմինների քննարկմանը, դրա արդյունքներով վերանայել գործող կարգավորումները,
2․ շարունակել համագործակցությունը՝ ըստ անհրաժեշտության հանդիպել և քննարկել գնումների ոլորտում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու ռազմաարդյունաբերության գնումների մասով առաջացող խնդիրները։

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ