«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը

ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը
29.04.2019 | 22:56

ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-29-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը: Քննելով նախընթաց մեկամյա ժամանակաշրջանի գործունեությունը և հստակեցնելով առաջիկա շրջանի գործունեության հիմնական ուղենիշները՝ Գերագույն ժողովն ընտրել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին հետևյալ կազմով՝
1. Իշխան Սաղաթելյան
2. Սիմոն Սիմոնյան
3. Արծվիկ Մինասյան
4. Լիլիթ Գալստյան
5. Աշոտ Սիմոնյան
6. Տարոն Տոնոյան
7. Շաղիկ Մարուխյան
8. Հակոբ Մաթիլյան
9. Արթուր Խաչատրյան
10. Միքայել Մանուկյան
11. Արմենուհի Կյուրեղյան

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ