«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մոհամադ Ջավադ Զարիֆ. Իրանը քննարկում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը

Մոհամադ Ջավադ Զարիֆ. Իրանը քննարկում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը
29.04.2019 | 23:11

Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի նոր՝ խիստ պատժամիջոցների, քննարկում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Նրա խոսքով՝ իշխանությունները քննարկում են, թե ինչ պատասխան տան ԱՄՆ-ին և պայմանագրից դուրս գալը հնարավոր տարբերակներից մեկն է։
ԱՄՆ-ը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում, հայտարարել է, թե մայիսի 1-ից առանց բացառության պատժամիջոցներ կկիրառի Իրանից նավթ արտահանող ցանկացած երկրի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարի հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից, վերականգնել էր պատժամիջոցները: ԱՄՆ-ը մեղադրել է Թեհրանին համաձայնագրի պայմանները խախտելու և Մերձավոր Արևելքում ապակայունացնող գործողությունների մեջ։


ԵՄ-ն, ՌԴ-ն և ՉԺՀ-ն ԱՄՆ-ի որոշմանը չեն աջակցում։ Իրանի դուրս գալը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման պայմանագրից նշանակում է, որ Թեհրանը դե յուրե հրաժարվում է միջուկային զենքին չտիրապետելու պարտավորություններից։ Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագիրը կնքվել է 1970-ին, պայմանագրին միացել էին 190 երկիր, չեն միացել Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Հարավային Սուդանը։

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ