«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զելենսկու թիմը հավանություն է տվել Պորոշենկոյի և նրա շրջապատի՝ արտասահման մեկնելու արգելքին

Զելենսկու թիմը հավանություն է տվել Պորոշենկոյի և նրա շրջապատի՝ արտասահման մեկնելու արգելքին
29.04.2019 | 23:16

Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկու թիմը հավանություն է տվել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նրա մերձավոր շրջապատի՝ արտասահման մեկնելու արգելքի մասին հանրագրին:

«Յուրաքանչյուր հանցավոր գործի համար միշտ էլ արժանի պատախան կգտնվի», - նշել է Զելենսկու շտաբը: Զելենսկու ներկայացուցիչներն այսպես են արձագանքել նախագահի և խորհրդարանի ընտրությունների անցկացումից հետո մեկ տարում Պյոտր Պորոշենկոյին, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Ռայնինին և Գերագույն Ռադայում «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Կոնոնենկոյին երկրի սահմաններից դուրս մեկնելն արգելելու խնդրանքով Կիևի Օկրուգային վարչական դատարան լրագրող Ալեքսանդր Դուբինսկու դիմումի վերաբերյալ տեղեկատվությանը: Ներկայում դատարանն ուսումնասիրում է հայցի նյութերը, որոշվում է գործով վարույթի բացման հարցը։

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ