ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախագահի հաջորդ ընտրություններում հաղթելու դեպքում կդառնա այն «կապիտանը», որը ԱՄՆ-ը հաջողությամբ կփրկի Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո ժառանգություն մնացած փոթորկից, գրում է The Washington Post-ի վերլուծաբան Յուջին Ջոզեֆ Դիոն-կրտսերը:
Անցած շաբաթ 76-ամյա Բայդենը պաշտոնապես հայտարարեց մրցավազքին մասնակցելու մասին: Դեմոկրատների շրջանում պայքարը ծավալվում է նրա և սենատոր Բեռնի Սանդերսի միջև, մնացած դեմոկրատները ստիպված կլինեն մրցակցել հենց նրանց հետ: Մրցակիցները, որպես բացասական գործոն, կմատնանշեն Բայդենի տարիքը և կպնդեն, որ նա չափազանց ծեր է այդ դերի համար: Նախկին փոխնախագահը ստիպված կլինի բացատրություն տալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատանքի ժամանակ իր քաղաքական գործողությունների, վերջերս իր հասցեին հնչած ոտնձգությունների մեղադրանքների վերաբերյալ: Հեռուստատեսությունում Բայդենի վերջին հայտնվելը ցույց տվեց, որ դա հեշտ չի լինի: