«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանը և Իրանը կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ

Ռուսաստանը և Իրանը կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ
29.04.2019 | 23:49

Ռուսաստանը և Իրանը այս տարի համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Իրանի հարավային ջրերում՝ հայտնել է Mehr-ը` հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյն Խանզադիի հայտարարությանը:


«Ելնելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հետ բանակցություններից՝ իրանական ուժերն այս տարի նավատորմ կուղարկեն Իրանի հարավային տարածաշրջաններ», - գործակալությունը մեջբերում է Խանզադիի խոսքը: Նա հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի նավատորմերը կշարունակեն համագործակցությունը «օպերատիվ, կրթական և տեխնիկական տարբեր հարցերի» շուրջ:

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ