Սիրիահայերի համար անսակարկելի է երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի միասնականությունը՝ Armnews FM-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն՝ անդրադառնալով լուրին, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել:
«Սրանից առաջ էլ նման խմբավորումների մասին խոսվել է, բայց միայն խոսվել է: Զարմանալին ներկայացնելու մոտեցումն է: Ներկայացնողը երբեք երկիրն ու ժողովուրդը չի եղել: Եղել են կողմեր, օտար ուժեր, որոնք այլևայլ շահեր են հետապնդել՝ թիրախ դարձնելով Սիրիայի տարածքն ու ժողովրդին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սիրիահայերի համար անսակարկելի է երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի միասնականությունը: