Ռուս հայտնի հաղորդավար, լրագրող և գրող Վլադիմիր Պոզները կարծիք է հայտնել հետխորհրդային երկրներում ժողովրդավարության անհրաժեշտության մասին՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին:
«Որոշ նախկին խորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն տեսքով, այս կամ այն չափով անհրաժեշտ է, դրանք են Բալթյան երկրները, Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը», - ասել է հաղորդավարը Познер Online հարթակում: «Մյուս երկրներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այսօրվա դրությամբ ակնհայտորեն անհրաժեշտ չէ: Վերջապես, իմ կարծիքով՝ այս կամ այն ժողովուրդն ինչ-որ բանի պատրաստ է լինում պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ ժողովուրդը պատրաստ է, դա տեղի է ունենում»,- հավելել է Պոզները: