«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Քենիայում տղամարդը, հոգնելով իշխանություններին գործողություններին սպասելուց, միայնակ 1,5 կմ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ է բացել

Քենիայում տղամարդը, հոգնելով իշխանություններին գործողություններին սպասելուց, միայնակ 1,5 կմ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհ է բացել
29.04.2019 | 23:54

Քենիայի Կագանդա գյուղի 45-ամյա բնակիչ Նիկոլաս Մուչամին համագյուղացիների համար 6 օրում գյուղատնտեսական գործիքների օգնությամբ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել, գրում է Oddity Central հարթակը: Գյուղի բնակիչները մոտակա առևտրի կենտրոն հասնելու համար անցնելիս են եղել մասնավոր սեփականության տարածքով, որը հետագայում ցանկապատվել է, և այժմ մարդիկ ստիպված 4 կմ ճանապարհ են կտրում առևտրի կենտրոն հասնելու համար: Գյուղի բնակիչները միջգյուղական ճանապարհի կառուցման խնդրանքով բազմիցս դիմել են իշխանություններին, նրանք խոստացել են ավելի կարճ ճանապարհ կառուցել, սակայն անընդհատ ձգձգել են: Մուչամին, որ գիշերային պահակ է աշխատում, իսկ ցերեկը տարաբնույթ աշխատանքներ կատարում, որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Օրական 9 ժամ աշխատելով՝ նա 6 օրում 1,5 կմ երկարությամբ ճանապարհ է բացել՝ օգտագործելով միայն ձեռքի տակ եղած գյուղատնտեսական գործիքները:

«Ես տեղի իշխանություններին ահազանգել էի ճանապարհի կառուցման անհրաժեշտության մասին, բայց ամեն ինչ իզուր անցավ, և որոշեցի հանուն գյուղի կանանց և երեխաների ինքս որևէ բան անել»,- ասել է տղամարդը: Նրա խոսքով՝ անցորդները հարցրել են, թե ինքը որևէ մեկի կողմից վճարվում է, սակայն ոչ ոք չի առաջարկել օգնել: Չնայած աշխատանքի ավարտին 500 մետր է մնացել՝ տղամարդը հասցրել է հայտնի դառնալ համացանցում: Սոցկայքերի օգտատերերը Նիկոլասին հերոս են անվանել և գովեստի խոսքեր հնչեցրել նրա հասցեին:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ