«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իսպանիայի ԿԸՀ-ն Պուչդեմոնին չի թույլատրել թեկնածությունն առաջադրել ԵԽ-ի ընտրություններում

Իսպանիայի ԿԸՀ-ն Պուչդեմոնին չի թույլատրել թեկնածությունն առաջադրել ԵԽ-ի ընտրություններում
29.04.2019 | 23:55

Իսպանիայի ԿԸՀ-ն բացառել է կատալոնցի երեք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից:

«Պուչդեմոնը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել եվրոպական ընտրություններում»,-Մադրիդում մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Թեոդորո Գարսիա Էգեան: Նրա խոսքով՝ գանգատը ԿԸՀ է ուղարկել Ժողովրդական կուսակցությունը: Բացի Պուչդեմոնից, Lliures per Europa կոալիցիայի ցուցակներից բացառված են Թոնի Կոմինը և Կլարա Պոնսանտին, որ նույնպես արդարադատությունից թաքնվում են Իսպանիայի սահմաններից դուրս:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ