«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանի զարգացման ուղենիշները՝ ըստ նախագահ Արմեն Սարգսյանի

Հայաստանի զարգացման ուղենիշները՝ ըստ նախագահ Արմեն Սարգսյանի
29.04.2019 | 23:57

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ազատությանը» տված իր հարցազրույցում անդրադարձել է ՀՀ զարգացման ուղենիշներին: Նա նշել է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ մեծ փոփոխությունների հեղինակներից մեկը:


«Անհրաժեշտություն կա, որպեսզի արագ տեմպերով գիտակցենք՝ աշխարհն ուր է գնում, և լինենք գործընթացի պիոներներից մեկը: Դա հեշտ գործ չի, քանի որ հանգրվանից ենք սկսում, բայց հնարավորություն ունենք: Կան անհրաժեշտ բաղադրիչներ, մեկն այն է, որ մենք մասնակից լինենք, տեղյակ լինենք և աշխատենք ամեն օր ամենաժամանակակից տեխնոլոգիաների հետ, հետևաբար անհրաժեշտություն կա, որ ձեռնարկությունները Հայաստան գան, առանց մեծերի հնարավոր չէ նորը ստեղծել»: Երկրորդ բաղադրիչը նախագահը համարել է կրթությունը, երրորդը՝ նորարարության մշակույթն ու մթնոլորտը:
«Յուրաքանչյուր անհատ պետք է փորձի նոր ստեղծագործություն, ստեղծագործական ակտ կատարել, չվախենա հայտնաբերելուց, նոր գաղափար մեջտեղ բերելուց, և փորձելուց գուցե հաջողես, նորարարական մթնոլորտն էական է, ուզում եք անվանել ստարտ-ափ, ուզում եք անվանեք այլ բան, բայց ինքնին առանձին բավարար չեն, երեքը միասին անհրաժեշտ են, որպեսզի համընթաց գնանք»,- ասել է նախագահը:

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ