Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց այսօր կեսօրին ադրբեջանական կողմից միջպետական ճանապարհի՝ Այգեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ կրակահերթ արձակելու լուրը։ Նա ասաց, որ ներկա պահին գյուղում վիճակը հանգիստ է։ Կրակոցները սկսվել են կեսօրին՝ 13։30-ի սահմաններում և տևել մոտավորապես 40 րոպե։ Գյուղապետի խոսքով բնակչության ուղղությամբ կրակոցներ չեն եղել, թիրախը միջպետական ճանապարհն է եղել։