«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռոհանի․ Իրանը կշարունակի նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Ռոհանի․ Իրանը կշարունակի նավթ վաճառել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին
30.04.2019 | 14:12

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսությամբ:
«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք շարունակելու ենք նավթի արտահանումը, - ասել է Իրանի նախագահը։ - ԱՄՆ պատժամիջոցները սխալ են, և մենք թույլ չենք տա, որ իրականություն դառնան»:


Սպիտակ տունը պնդում է, թե մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումները՝ զրկելու գործող վարչակազմին եկամուտներից, որոնք օգտագործվում են ահաբեկչության տարածման ու Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու համար:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ