«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը կանցկացվի Արամ Աթեշյանի գլխավորությամբ

Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը կանցկացվի Արամ Աթեշյանի գլխավորությամբ
30.04.2019 | 14:14

Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան առիթով հայտարարված 40-օրյա սուգից հետո նախօրեին գումարված առաջին ժողովի ընթացքում քվեարկության է դրվել հարցը՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգել փոխանորդի՞ միջոցով, թե՞ անհրաժեշտ է տեղապահ ընտրել: Եկեղեցական կանոնադրության և ավանդույթների համաձայն՝ պատրիարքի վախճանից հետո տեղապահ է ընտրվում, որ ղեկավարում է պատրիարքարանը մինչև նոր առաջնորդի ընտրությունը: 2010-ից պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը օրերս հայտարարել էր, թե դեմ է տեղապահի ընտրությանը և ինքը՝ որպես փոխանորդ, պատրաստվում է համակարգել պատրիարքական գալիք ընտրությունները:


Երեկվա ժողովի ժամանակ փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հոգևոր խորհրդի անդամներից 5-ը կողմ են քվեարկել գործընթացը պատրիարքական փոխանորդի միջոցով շարունակելու օգտին, 3 անդամ կողմ է արտահայտվել տեղապահ ընտրելու տարբերակին, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ առաջիկա օրերին դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար:
Նախօրեին կայացած ժողովից առաջ պոլսահայ իրավաբաններ Սեդրակ Դավութհանը և Սեպուհ Ասլանգիլը «Ակոսի» հետ զրույցում ընդգծել են, որ եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը: Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել նաև պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ հայտարարելով, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը տեղապահի պաշտոնում:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ