«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուս-ուկրաինական «անձնագրային հակամարտությունը» նոր թափ է հավաքում

Ռուս-ուկրաինական «անձնագրային հակամարտությունը» նոր թափ է հավաքում
30.04.2019 | 14:16

Ռուս-ուկրաինական «անձնագրային հակամարտությունը» նոր թափ է հավաքում, Մոսկվան ոչ միայն ուկրաինացիներին է անձնագրեր բաժանում, այլև Ուկրաինայի նորընտիր իշխանություններին է խորհուրդներ տալիս՝ ում անձնագիրը վերադարձնել, ում քաղաքացիությունը վերականգնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայի արևելյան շրջանների՝ ռուս անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի և Լուգանսկի բնակիչներին պարզեցված կարգով ռուսական անձնագիր տրամադրելու մասին, այժմ նա կոչ է անում Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը: «Միխեիլ Սաակաշվիլիին անօրինական կերպով է զրկվել ուկրաինական քաղաքացիությունից և անօրինականորեն է վտարվել Ուկրաինայի տարածքից, - հայտարարել է Սաակաշվիլիի ոխերիմ թշնամին համարվող Պուտինը։ - Նրան հարկավոր է վերադարձնել և վերականգնել նրա խախտված իրավունքները: Դա վերաբերում է նաև Ուկրաինայի մի շարք այլ քաղաքացիներին, որոնք ստիպված էին լքել երկրի տարածքը և հեռանալ ավետյաց երկրներ` փրկվելով գործող ուկրաինական վարչակազմի հետապնդումներից»:

Պուտինի հայտարարությունն անպատասխան չմնաց: «Ո՞վ է Ուկրաինայի ապագա նախագահին խորհուրդ տալիս վերադարձնել իմ քաղաքացիությունը, Պուտի՞նը, - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահը։- Դա նույն Պուտինն է, որը 2017-ի դեկտեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ Պորոշենկոյից պահանջում էր վտարել ինձ Ուկրաինայից, ինչն էլ Պորոշենկոն արեց մեկ ամիս անց»: Սաակաշվիլիին պնդում է, որ իրականում Պուտինի ներկայացուցիչները ոչ միայն Զելենսկուց պահանջում են չվերադարձնել իր քաղաքացիությունը, այլև խիստ պայման են դնում՝ իրեն ներս չթողնել Ուկրաինա: «Նույնը պահանջել եք ոչ միայն Վրաստանից, այլ նաև Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից», - գրել է Վրաստանի վտարանդի նախկին առաջնորդը, որ Պյոտր Պորոշենկոյի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով 2015-ին զրկվել է ուկրաինական քաղաքացիությունից և վտարվել երկրից: Պուտինը որոշել է Սաակաշավիլիի անունը հիշատակել Զելենսկու հայտարարությունից հետո, որով Ուկրաինայի նորընտիր նախագահը պատասխանել էր Կրեմլի ղեկավարի աղմկահարույց հրամանագրին:«Ուկրաինացիները գիտեն՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի քաղաքացի, - Ֆեյսբուքում գրել էր Վլադիմիր Զելենսկին և թվարկել․ - ազատազրկվել խաղաղ ցույցերի համար, չունենալ ազատ ու մրցակցային ընտրություններ, զրկված լինել մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից»:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ