«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆիլիպ Կիրկորովը նշում է ծննդյան 52-ամյակը

Ֆիլիպ Կիրկորովը նշում է ծննդյան 52-ամյակը
30.04.2019 | 14:24

Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշում է ծննդյան 52-ամյակը: Կիրկորովը ռուսական երգարվեստում է հայտնվել 1990-ական թվականներին և մինչև հիմա շարունակում է ամենավառ աստղերից մեկը մնալ: Երբ լրացել է արտիստի 30-ամյակը, նա իրար հետևից երեսուն համերգ է տվել, ինչը մինչև հիմա չգերազանցված ռեկորդ է:
Իր բեղուն կարիերայի ընթացքում Կիրկորովը մասնակցել է նաև «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին: Բուռն ստեղծագործական կյանքից բացի, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Կիրկորովի անձնական կյանքը, հատկապես այն շրջանը, երբ նա ամուսնացած էր Ալլա Պուգաչովայի հետ:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ