«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է զենքի առևտրի պայմանագրի վավերացումը մերժելու մասին

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է զենքի առևտրի պայմանագրի վավերացումը մերժելու մասին
30.04.2019 | 14:27

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին ծանուցել Է զենքի առեւտրին վերաբերող պայմանագրի վավերացումը մերժելու մասին: «Ես հանգեցի այն եզրակացության, որ ԱՄՆ-ի շահերին չի համապատասխանում դառնալ Զենքի առեւտրի պայմանագրի մասնակիցը»,- ասված Է Թրամփի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահը որոշել է Սենատից հետ կանչել պայմանագիրը: Թրամփն ապրիլի 26-ին հայտարարել է, որ իր վարչակազմը «երբեք չի վավերացնի զենքի առեւտրի միջազգային պայմանագիրը», որն ստորագրվել Է ՄԱԿ-ի հովանու ներքո:
Պայմանագիրը, որն ուժի մեջ Է մտել 2014-ի դեկտեմբերի 24-ին, իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ Է: 2019-ի հունվարի դրությամբ Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագիրն ստորագրել Է 130 պետություն, վավերացրել՝ 100-ը, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամները։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ