«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դավիթ Սանասարյանն ՝ իր գործի մասին

Դավիթ Սանասարյանն ՝ իր գործի մասին
30.04.2019 | 23:14

«Երբ մենք պետք է սկսեինք ուսումնասիրությունը, ինձ զզուշացրեցին, որ մտնում ենք մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում` նախկին օլիգարխների դաշտն ենք մտնում: Ես ասացի, որ ինձ չի հետաքրքրում, թե ում դաշտն ենք մտնում, քանի որ ես ուզում եմ օրինականությունը վերականգնել»՝ այսօրվա ասուլիսում հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է արվում: Ունեմ հիմնավոր կասկածներ, որոնց մասին չեմ հայտնի դեռ: Ես էլ կորած մարդ չեմ, ինձ էլ շատ ինֆորմացիաներ են հասնում և վերլուծում եմ, որ տեսնեմ, թե որտեղից են գալիս այս քամիները»,-ասաց նա:


Անդրադառնալով իր և ԱԱԾ տնօրենի հարաբերություններին, Դավիթ Սանասարյանն ասաց. «Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները պետք է ոչ մի կերպ կապ չունենան այս գործի հետ: Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում և առհասարակ, իրեն էլ կոչ կանեմ, որ այս թեմայով չխոսի»,-ասաց Սանասարյանը և նշեց, որ Վանեցյանի հետ ունեցել են աշխատանքային հարաբերություններ, և որևէ խնդիր չի եղել: «Բայց կոչը հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, քանի որ դա դիտարկվելու է ճնշում: Արթուր Վանեցյանն ասում է, որ դատարանում կտեսնենք: Չի կարելի նման բան ասել, քանի որ գործը կարող է դատարան չգնալ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ

·լեկտրոնային հասցե՝ info@irates.am