«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իշխան Սաղաթելյան. Իշխանափոխության խնդիր հիմա մեր օրակարգում չկա

Իշխան Սաղաթելյան. Իշխանափոխության խնդիր հիմա մեր օրակարգում չկա
30.04.2019 | 23:15

ՀՅԴ բոլոր մարմիններում մշտապես ընդգրկված են եղել նոր անդամներ, մենք ներքին իշխանափոխության հարց մեր օրակարգում հիմա չունենք՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե նոր անդամների ընդգրկումը կուսակցության ղեկավար մարմիններում ներքին իշխանափոխության համար է արվում:


Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և այդ նպատակով համագործակցում է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ, որ առաջ տանեն իշխանափոխության ծրագրերը: «Ընդհանրապես մենք չունենք ցուցակ, թե որ կուսակցության հետ կարող ենք համագործակցել, որի հետ՝ ոչ: Մենք ունենք քաղաքական հարցեր, օրակարգեր և մեր օրակարգի շուրջ բաց ենք համագործակցության Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ: Իսկ կոնկրետ իշխանափոխության խնդիր մեր օրակարգում հիմա չկա և նշված կուսակցությունների հետ մենք նման քննարկում չենք ունեցել,- ասաց Սաղաթելյանը։- Ինչպես անցած տարիների ընթացքում, այնպես էլ հիմա որևէ լրատվամիջոց չի կարող ՀՅԴ-ում ունենալ աղբյուր, նշված «հավաստի» աղբյուրներն էլ սուտ և կեղծ են, որովհետև ՀՅԴ-ն կարգապահ կառույց է»:


Հարցին՝ ինչու՞ են քննադատում վարչապետին Արցախի հարցի հետ կապված, կարծում են, թե վարչապետը խուսափողական դիրքորոշո՞ւմ ունի Արցախի հարցում, Սաղաթելյանը պատասխանեց, որ երբ երկրի վարչապետը և ԱԱԾ տնօրենը շատ հստակ, կտրուկ հայտարարություններ են արել Արցախի հարցի հետ կապված, օրինակ, որ դեմ են տարածքներ խաղաղության դիմաց թեզին, իրենք այդ հայտարարությունները ողջունել են: «Բայց երբ նման հայտարարություններին հաջորդում են հայտարարություններ, օրինակ՝ վարչապետի վերջին հայտարարությունը, որը ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր տեքստ տա ինձ, թե ինչպես բանակցեմ Արցախի հարցում, դա խուսափողական պատասխան է: Այդպես արդեն հարցերն ուղղորդվում են ժողովրդին, բայց ժողովուրդն այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է: Տվել է Արցախում տեղի ունեցած հանրաքվեով և Արցախի Սահմանադրությամբ: Հետևաբար, վարչապետն այդ հարցի պատասխանն ունի»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը: Ի պատասխան հարցի, թե, ըստ նրա, ինչ է նշանակում վարչապետի այդ հայտարարությունը, արդյոք պատրաստվո՞ւմ են հանրաքվե անցկացնել, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գուշակություններով չի ուզում զբաղվել և հավելեց, որ հենց հանրաքվեի միջոցով էլ այդ հարցի պատասխանը տրվել է: «Արցախի հարցում իշխանությունների տեսակետը պետք է լինի պարզ և հստակ, և մեր պետությունը պետք է ունենա կեցվածք»,- ասաց նա:


Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե գուցե ՀՅԴ-ն ընտրություններում պարտվելու պատճառով է ճնշված: «Ընդհանրապես պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նա:


Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ մայիսի 7-ին և 8-ին Արցախում ՀՅԴ-ն նախատեսում է Հայաստան-Արցախ ռազմական ֆորում կազմակերպել, որին հրավիրել են հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին և անհատ քաղաքական գործիչների, որոնք կիսում են իրենց գաղափարները:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ