«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Տիգրան Սարգսյան. Բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնություն ենք ձեռք բերել

Տիգրան Սարգսյան. Բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնություն ենք ձեռք բերել
30.04.2019 | 23:17

Բոլոր հարցերի վերաբերյալ մենք համաձայնություն ենք ձեռք բերել՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստից հետո լրատվամիջոցների համար հայտարարության ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն կարևոր հանգամանքի վրա, որ նիստերի ժամանակ մենք քննարկում ենք խնդրահարույց հարցեր, որտեղ պետք են կոնսենսուսներ, և կառավարության ղեկավարները փորձում են գտնել դրանք: Այս նիստում բոլոր հարցերի վերաբերյալ մենք համաձայնություն ենք ձեռք բերել»,- ասաց նա: Տիգրան Սարգսյանը մատնանշեց մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք նիստում քննարկել են: Դրանցից մեկը, ըստ նրա, խոչընդոտներն են, որ թույլ չեն տալիս բիզնեսին առաջ գնալ: Ըստ նրա՝ իրենք ներկայացրել են, թե ինչ պետք է արվի դրանք հաղթահարելու համար: Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ երկրների համար երկրորդ կարևոր հարցը համարեց հակադեմպինգային ռազմավարություն ունենալը: «Երկրորդ խմբի հարցերը ուղղված են միության արդյունավետության բարձրացմանը»,- նշեց նա և հավելեց, որ այսօր կրկին հաստատել է «Մեկ պատուհանի» սկզբունքի կարևորությունը, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ երկրների համար միմյանց հետ բիզնեսով զբաղվելն ավելի հարմարավետ կլինի:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ

·լեկտրոնային հասցե՝ info@irates.am