«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դավիթ Անանյան. Միջնաժամկետ փոփոխություններով պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը

Դավիթ Անանյան. Միջնաժամկետ փոփոխություններով պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը
30.04.2019 | 23:23

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Հարկային օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին չի մասնակցում որպես ՊԵԿ նախագահ, այլ մասնակցում է որպես հարկային մասնագետ։ Նա իր ելույթում նշեց, որ ՀՕ-ի փոփոխությունների վրա աշխատելու ժամանակ հնարավոր փոփոխությունները բաժանել են 3 խմբի՝ ընթացիկ, միջնաժամկետ և հեռանկարային փոփոխություններ։ Նրա խոսքով՝ այսօր հանրության դատին ներկայացված է ընթացիկ փոփոխությունների փաթեթը։ «Ընթացիկ փոփոխությունների բովանդակային իմաստն այն է, որ Հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ անենք, որոնք շատ արագ կտանեն միջնաժամկետ լուծումներին։ Որից հետո էլ մենք՝ որպես կառավարություն, կմտածենք հարկման քաղաքականության հիմնարար փոփոխություններ մասին, օրինակ՝ եկամուտների համատարած հայտարարագրում և այլն»,- ասաց նա։ Անանյանը կարծում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմքում պետք է լինի հարկման քաղաքականության փոփոխությունը։ Ըստ նրա՝ ապագայում միջնաժամկետ փոփոխություններ ունենք և հանրության, քաղհասարակության ու խորհրդարանի հետ միասին պետք է պարզեցնեն հարկային օրենսգիրքը։ «Պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը: Տաս ամսից ավելի է քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները ու եթե այս փոփոխությունները դեռևս անցած տարի մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կարողանայինք անցկացնել և հանրությանը մի քիչ ավելի լավ կամ փոփոխված օրենսդրություն մատուցեինք, կարող էինք ասել, որ ընթացիկ փոփոխություններին միտված որևէ քայլ կատարել ենք», - շարունակեց Դավիթ Անանյանը։


Նա կարևորեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների այն դրույթները, որոնցով առաջարկվում է փոփոխել հարկման բեռը, նախատեսում է սպառման ոլորտի հարկման բեռի ավելացում՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ