«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երևանում՝ առանց տեղումների եղանակ

Երևանում՝ առանց տեղումների եղանակ
01.05.2019 | 13:51

Մայիսի 1-2-ը, 5-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-3, մայիսի 3-4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։ Երևանում մայիսի 1-2-ը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-ին՝ կեսօրից հետո, 4-ին, 5-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։
Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ