«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ջո Բայդենը Դեմոկրատների ներկուսակցական ընտրարշավի առաջատարն է

Ջո Բայդենը Դեմոկրատների ներկուսակցական ընտրարշավի առաջատարն է
01.05.2019 | 13:53

2020-ի նախագահական ընտրարշավում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների` փրայմերիզների միանձնյա առաջատարն է: Դա են վկայում Morning Consult ընկերության հրապարակած տվյալները ապրիլի 22- 28-ը 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցումից: Բայդենի վարկանիշը մեկ շաբաթում աճել է 6 տոկոսով: Սոցիոլոգների պնդմամբ, այս պահին Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատ ընտրողների 36 տոկոսը: Դեմոկրատական առաջիկա փրայմերիզների մեկ այլ առաջատար` Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, Բայդենին զիջում է 14 կետով. նրա վարկանիշը չի գերազանցում 22 տոկոսը: Բայդենի վարկանիշը բարձր է հատկապես կանանց, աֆրոամերիկացիների և ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում:


Վարկանիշի կտրուկ աճի ֆոնին Ջո Բայդենը նախօերին մասնակցեց առաջին պաշտոնական նախընտրական հանրահավաքին, որը կազմակերպվել էր Փենսիլվանիայի Փիթսբուրգ քաղաքում: Բայդենը խոսում էր նախևառաջ սոցիալական արդարության վերականգնման անհրաժեշտության մասին:
«Ֆոնդային շուկան եռում է, բայց դուք դա չեք զգում: Նախորդ տարի 3 տրիլիոն դոլարի հարկային կրճատումներ են եղել: Դուք դա զգացե՞լ եք: Դուք դրանից որևէ օգուտ քաղե՞լ ե՞ք: Իհարկե ոչ: Այդ ամենից օգուտ են քաղում բացառապես ընկերությունների ղեկավարները և բաժնետերերը, մարդիկ, որ ամենավերևում են: Միակ մարդիկ, որ տուժում են, երբ ընկերությունները ծանր վիճակում են հայտնվում, բանվորներն են», - հայտարարել է Բայդենը:
Նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանը չուշացավ: Փիթսբուրգի հանրահավաքից մի քանի ժամ անց նա սովորության համաձայն Twitter-ում փորձեց հակադարձել Բայդենին` չխորշելով ծաղրից: «Քնկոտ Ջո Բայդենն իր առաջին հանրահավաքը կազմակերպեց Փենսիլվանիա մեծ նահանգնում: Նա ակնհայտորեն տեղյակ չէ, որ Փենսիլվանիայի տնտեսության ողջ պատմության ընթացքում սա ամենահաջողված տարիներից մեկն է: Գործազրկությանը մակարդակը երբևիցե այսքան ցածր չի եղել, իսկ մետալուրգիական արդյունաբերությունը, որը պարզապես մեռած էր, այժմ կրկին ծաղկում է և փայլուն ապագա ունի», - գրել է Թրամփը:


Ջո Բայդենի առաջին հանրահավաքին ԱՄՆ նախագահը չորս թվիթ նվիրեց: Թրամփի խորհրդականները կոչ են արել նրան զերծ մնալ դեմոկրատ թեկնածուներից որևէ մեկի դեմ անձնավորված հարձակումներից, որ նպաստում են դեմոկրատական ընտրազանգվածի շրջանում այդ թեկնածուների վարկանիշի աճին: Խոսքը Բայդենի մասին է, ըստ CNN-ի աղբյուրների, նախագահական ընտրությունների ընթացքում հենց նա կարող է դառնալ Թրամփի ամենալուրջ մրցակիցը: CNN-ի տեղեկություններով՝ Թրամփը հակված չէ հետևել խորհրդականների հորդորներին:
Ջո Բայդենի նրա առաջին հանրահավաքից պարզ դարձավ, որ նախկին փոխնախագահի քարոզարշավի գլխավոր թիրախը հենց Դոնալդ Թրամփն է լինելու:
«Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում Դոնալդ Թրամփը: Մենք պետք է նրանց ցույց տանք, թե ով ենք մենք: Մենք՝ դեմոկրատներս ու անկախ հայացքներ ունեցող ամերիկացիներս, որ նույն մոտեցումներն ունենք, պետք է ընտրենք հույսը, այլ ոչ թե վախը, միասնությունը, այլ ոչ թե պառակտումը և թերևս ամենակարևորը` պետք է ընտրենք ճշմարտությունը, այլ ոչ թե սուտը», - հայտարարել է Ջո Բայդենը:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ