Աժ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Քննչական կոմիտեում հարցաքննվել է՝ տեղեկությունը հաստատեց ՔԿ լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը: «Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վկա», ասաց Հարությունյանը՝ այլ մանրամասներ հրաժարևվելով հայտնել:
ՀՀ քննչական կոմիտեում Ալեքսանյանի հետ կապված քննչական գործողությունը տևել է 2 ժամ: Նրան Քննչական կոմիտե հրավիրելու առիթը հաղորդավար Համլետ Ղուշչյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործն է: Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 38-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ)։ Նյութեր նախապատրաստելու, այնուհետև քրեական գործ հարուցելու շարժառիթը եղել է հաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ եթերում արած հայտարարությունը, թե «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, իսկ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։ Պատմությունը վերաբերում է 2000-ականների սկզբին։