«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում

Հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում
01.05.2019 | 13:59

«Փաստը գրում է. «Երևանում երեկ տեղի են ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստեր: Օրակարգում 13 հարց է եղել: ԵԱՏՄ վարչապետների հավաքները, որպես կանոն, հասարակության լայն շրջանակներին քիչ են հետաքրքրում: Նախ՝ ԵԱՏՄ-ում քաղաքական սկզբունքային որոշումները կայացվում են պետությունների առաջին դեմքերի մակարդակով, ու վարչապետներն իրենց հանդիպումներով կամ նախապատրաստում են առաջնորդների գագաթաժողովները, կամ կատարում են այն որոշումները, որ նրանք կայացրել են: Պակաս կարևոր չէ, որ ԵԱՏՄ-ն ինստիտուցիոնալ հարթության վրա կայացած չէ ու անդամ երկրների համար հերթական հարթակ է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կառուցելու կամ զարգացնելու համար: Հայաստանն այս հարթության վրա բացառություն չէ, ու պատահական չէ, որ նախօրեին Երևանում ամենասպասված հյուրը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր: Նրա այցը Երևան ուշագրավ է մի քանի ասպեկտով:


Մեդվեդևը փաստորեն Ռուսաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը ժամանում է Երևան թավշյա հեղափոխությունից հետո: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ անցած տարվա իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում, ու հիմա դրանք ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում: Մի կողմից՝ Մոսկվայում ավանդաբար մերժողական կանխատրամադրվածություն ունեն հեղափոխության ցանկացած դրսևորման հանդեպ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու հեղափոխականությունը պաշտոնական Երևանի հանդեպ վստահության ճգնաժամ են առաջացրել Մոսկվայում:


Թերևս սա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր հայ-ռուսական հարաբերությունների խութերը վերացնել Մեդվեդևի հետ ոչ ֆորմալ, ընտանեկան հանդիպման միջոցով: Նիկոլ Փաշինյանը Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալել է կառավարական առանձնատանը»:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ