«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նարուհիտոն դարձավ Ճապոնիայի նոր կայսրը

Նարուհիտոն դարձավ Ճապոնիայի նոր կայսրը
01.05.2019 | 14:02

Տոկիոյի կայսերական պալատում տեղի ունեցած գահակալական արարողության ժամանակ Ճապոնիայի նոր կայսր հռչակվեց Նարուհիտոն: Արարողությանը ներկա էր 24 մարդ, արարողությանը երկրի գլխավոր հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակմամբ հետևում էին բազմահազար ճապոնացիներ:

Նարուհիտոյի աջ կողմում կանգնեց նրա կրտսեր եղբայրը` Ակիսինոն, որ գահի հավակնորդների հերթում առաջինն է: Կայսեր փոփոխությամբ Ճապոնիայում ավարտվեց Հեյսեյ դարաշրջանը, որն սկսվել էր 1989թ.-ին: 85-ամյա Ակիհիտո կայսրը նախօրեին հրաժարվել էր գահից, որպեսզի փոխանցեր որդուն՝ 59-ամյա արքայազն Նարուհիտոյին: Ակիհիտոն դարձել է վերջին 200 տարում գահից ինքնակամ հրաժարված առաջին ճապոնացի կայսրը:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ