«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իլհամ Ալիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ

Իլհամ Ալիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ
01.05.2019 | 14:23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների խորհրդի նիստում ասել է, որ «ադրբեջանական կողմի գործունեության արդյունքում կանխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը», փոխանցում է «Թրենդ» գործակալությունը:

Նա նշել է, որ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է, որ հարցը պետք է լուծվի «երկրի տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերի և որոշումների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»: «Այլ մոտեցում չկա»,- ասել է Ալիևը: Նա նշել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա»: «Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը: Տարեսկզբից այս ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարվել, և դրանք կշարունակվեն»,- ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ