«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բաղանիսի ճանապարհի գնդակոծության «անկարևորությունը»

Բաղանիսի ճանապարհի գնդակոծության «անկարևորությունը»
01.05.2019 | 14:32

«Փաստը» գրում է. «Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ 13:00-ից 14:00-ի հատվածում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է: Լուրը միանշանակ մտահոգիչ էր և հանրության շրջանում առաջացրեց անհանգստություններ, սակայն տարօրինակ էր, որ առանձնապես տեղեկատվական լուրջ տարածում չունեցավ, թեմայի բարձրաձայնման հիմնական ակտորները անկախ փորձագետներ ու պարզապես ՖԲ ակտիվ օգտատերեր էին:
Իշխանական պատգամավորները, հատկապես նրանք, որոնք զբաղվում են նաև խորհրդարանական դիվանագիտությամբ, արտաքին քաղաքականությամբ, պաշտպանական ու անվտանգային հարցերով, ֆեյսբուքյան տիրույթում փաստացի ոչ միայն օտար լեզուներով, այլ անգամ հայերեն չանդրադարձան երևույթին:


Հավելենք, որ արտաքին թեմաներով զբաղվող պատգամավորների ՖԲ էջերին եվրոպական կառույցները ուշադրությամբ հետևում են, ուստի շատ կարևոր է նաև սոցիալական ցանցերն օգտագործել համաշխարհային հանրության և ուժային կենտրոնների ուշադրությունը նմանատիպ խնդիրների վրա հրավիրելու համար»:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ