«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պաշտոնյաները «պատերազմ են հայտարարում» Արթուր Վանեցյանին

Պաշտոնյաները «պատերազմ են հայտարարում» Արթուր Վանեցյանին
01.05.2019 | 14:33

«Ժողովուրդը» գրում է. «Այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրար հերթ չեն տալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում: Երեկ` ասուլիսի ժամանակ, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ, առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով ինքը չխոսի: Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, ու որեւիցե խնդիր չի եղել, բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»: Նախօրեին էլ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին, ասել էր. «Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածեք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»։ Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում ԱԱԾ-ի հրապարակված տեսանյութի փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Նախկինում դժվար էր պատկերացնել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կհամարձակվեն «պատերազմ հայտարարել» ԱԱԾ-ին, էլ ուր մնաց` անձնապես քննադատություններ հնչեցնեին այն ժամանակվա ԱԱԾ տնօրենների հասցեին: Այսօր միանգամայն այլ իրավիճակ է, ընդ որում` այդ իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ»:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ